← Վերադառնալ նորություններ
Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են «Էլոլա» ՓԲԸ 1
ՆորություններՀրապարակված: 8 օգոստոսի, 2026 թ.

Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են «Էլոլա» ՓԲԸ

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդական Նվարդ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանն այցելել են Գորիսում գործող «Էլոլա» ՓԲԸ, որը մարզի կաթնամթերք արտադրող խոշոր ընկերություններից է։ Հյուրերը ծանոթացել են ընկերության արտադրական գործընթացին, աշխատանքի արդյունքներին և գրանցած հաջողություններին, որոնց հասնելու գործում կարևոր դեր ունեն նաև ոլորտին ուղղված պետական օժանդակության ծրագրերը։