🧀cheese
Չանախ
Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից։ Հասունանում և պահպանվում է աղաջրում։ Պանիրը փափուկ է և ծակոտկեն, սպիտակից մինչև բաց դեղին գույնի։ Հասունացած պանիրը բնորոշվում է արտահայտված սուր և աղի համով ու յուրահատուկ հոտով։ Պատրաստվում է 4-6 կգ քառակուսի և ուղղանկյուն 1-1.2 կգ գլուխներով։ Իրացվում է աղաջրով պլաստմասսայե դույլերով։ Օգտագործվում է որպես նախուտեստ։
Քաշ:1.0–6.0 kg
Բաղադրիչներ
Յուղայնությունը չոր նյութում՝ 50% | Խոնավություն՝ 48% | Աղ՝ 4-5%
Պահպանում
Պահպանել 0°C-ից մինչև +8°C ջերմաստիճանի և 80-85% հարաբերական խոնավության պայմաններում՝ աղաջրի մեջ։



