🧀cheese
Լոռի
Կիսափափուկ պանիր՝ պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Պատկանում է առանց կեղևի պանիրների խմբին. հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում: Հասունացած պանիրն ունենում է սպիտակից մինչև բաց դեղին գույն, թույլ աղի համ, արտաքինից ծակոտկեն է: Պանիրը պատրաստվում է 28-30սմ երկարությամբ և 4.0-5.5կգ քաշով ուղղանկյուն կտորներով: Օգտագործվում է որպես նախուտեստ:
Քաշ:4.0–5.5 kg
Բաղադրիչներ
Յուղայնությունը չոր նյութում՝ 50% | Խոնավություն՝ 44% | Աղ՝ 2.5-3%
Պահպանում
Պահպանել 0°C-ից մինչև +6°C ջերմաստիճանի և 80-85% հարաբերական խոնավության պայմաններում։



