HomeProductsԱպխտած Սուլուգունի
Ապխտած Սուլուգունի 1
🧀cheese

Ապխտած Սուլուգունի

Թելիկավոր ապխտած պանիր՝ հյուսքի (չեչիլ) տեսքով: Պատրաստված է կովի կաթից, ունի պինդ, համասեռ բաղադրություն։ Պանիրը երկարությամբ կտրելիս առաջանում են բարակ երկար թելիկներ: Արտաքինից լինում է բացից մինչև մուգ ոսկեգույն, կտրվածքներում՝ թույլ դեղնավուն, ունի ճեղքանման անցքեր: Համն ու հոտը հատկանշական են ապխտած մթերքներին։ Իրացվում է 0.08-0.12 կգ վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներով։ Հաճելիորեն համադրվում է գարեջրի հետ։

Քաշ:0.08–0.12 kg

Բաղադրիչներ

Յուղայնությունը չոր նյութում՝ 50% | Խոնավություն՝ 35% | Աղ՝ 5-7%

Պահպանում

Պահպանել 0°C-ից մինչև +8°C ջերմաստիճանի և ոչ ավել, քան 75% հարաբերական խոնավության պայմաններում։

More in this category

Չանախ

cheese

Չանախ

Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից։ Հասունանում և պահպանվում է աղաջրում։ Պանիրը փափուկ է և ծակոտկեն, սպիտակից մինչև բաց դեղին գույնի։ Հասունացած պանիրը բնորոշվում է արտահայտված սուր և աղի համով ու յուրահատուկ հոտով։ Պատրաստվում է 4-6 կգ քառակուսի և ուղղանկյուն 1-1.2 կգ գլուխներով։ Իրացվում է աղաջրով պլաստմասսայե դույլերով։ Օգտագործվում է որպես նախուտեստ։

Մոթալ

cheese

Մոթալ

Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից: Ունի սուր համ ու հոտ, համեմված է սարի կանաչիով՝ ուրցի համով։ Պանիրն ունի դեղնականաչավուն գույն, փշրվող է։ Հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում՝ 0.5-1 կգ քաշով։ Օգտագործվում է որպես նախուտեստ:

Կաչկավալ

cheese

Կաչկավալ

Կիսափափուկ, էլաստիկ պանիր՝ պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Ունի բարակ կեղև, հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում: Պանիրը գնդաձև է, արտաքինից ողորկ, միջուկը համեմված է չորացրած ռեհանով և լոլիկի չրով: Ունի նուրբ համ։ Հաճելիորեն համադրվում է սպիտակ գինով: