HomeProductsԳյուղի պանիր
Գյուղի պանիր 1
🧀cheese

Գյուղի պանիր

Հայկական ավանդական պանիր՝ կովի պաստերիզացված կաթից։ Ունի սուր համ ու հոտ, համեմված է սարի կանաչիով՝ ուրցի համով։ Պանիրն ունի դեղնականաչավուն գույն: Հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում՝ 0.5-5.5 կգ քաշով։ Օգտագործվում է որպես նախուտեստ:

Քաշ:0.5–5.5 kg

Բաղադրիչներ

Յուղայնությունը չոր նյութում՝ 45-50% | Խոնավություն՝ 48% | Աղ՝ 3-3.5%

Պահպանում

Պահպանել 0°C-ից մինչև +6°C ջերմաստիճանի պայմաններում։

More in this category

Չանախ

cheese

Չանախ

Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից։ Հասունանում և պահպանվում է աղաջրում։ Պանիրը փափուկ է և ծակոտկեն, սպիտակից մինչև բաց դեղին գույնի։ Հասունացած պանիրը բնորոշվում է արտահայտված սուր և աղի համով ու յուրահատուկ հոտով։ Պատրաստվում է 4-6 կգ քառակուսի և ուղղանկյուն 1-1.2 կգ գլուխներով։ Իրացվում է աղաջրով պլաստմասսայե դույլերով։ Օգտագործվում է որպես նախուտեստ։

Մոթալ

cheese

Մոթալ

Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից: Ունի սուր համ ու հոտ, համեմված է սարի կանաչիով՝ ուրցի համով։ Պանիրն ունի դեղնականաչավուն գույն, փշրվող է։ Հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում՝ 0.5-1 կգ քաշով։ Օգտագործվում է որպես նախուտեստ:

Կաչկավալ

cheese

Կաչկավալ

Կիսափափուկ, էլաստիկ պանիր՝ պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Ունի բարակ կեղև, հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում: Պանիրը գնդաձև է, արտաքինից ողորկ, միջուկը համեմված է չորացրած ռեհանով և լոլիկի չրով: Ունի նուրբ համ։ Հաճելիորեն համադրվում է սպիտակ գինով: